National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.05.2023
2022 թ. պետական բյուջեի 4 ծրագրերի եւ 24 միջոցառումների գծով ԲՏԱ նախարարության ճշտված բյուջեն կազմել է 12,8 մլրդ դրամ, կատարողականը` 11,5 մլրդ դրամ. Ռոբերտ Խաչատրյան
1 / 3

Ոլորտի քաղաքականության նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր, որին հասնելու ուղիներից են բարձր տեխնոլոգիաների, կապի, թվայնացման եւ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը: 2022 թվականին ոլորտի աշխատանքն ուղղված է եղել հետեւյալ նպատակների կատարմանը` պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում` ռազմարդյունաբերություն, գիտահետազոտական ծրագրեր, տեխնոլոգիաների ներդրում, տաղանդի արտահոսքի կանխում եւ նոր հոսքի խթանում, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ինչպես նաեւ ստարտափ ու ինժեներական էկոհամակարգի զարգացում եւ արտաքին շուկաներում պրոյեկտների եւ արտադրանքի ներկայացում, տնտեսության եւ կառավարման համակարգի թվայնացում եւ արտահանման ծավալների ավելացում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` ներկայացնելով նախարարության` 2022 թվականի բյուջեի կատարողականը:

Հաշվետու տարում ծրագրային բյուջետավորման ձեւաչափով պետական բյուջեի 4 ծրագրերի եւ 24 միջոցառումների գծով նախարարության ճշտված բյուջեն կազմել է 12,8 մլրդ դրամ, կատարողականը` 11,5 մլրդ դրամ կամ 89,5 տոկոս:

Հատկացված միջոցները հիմնականում ուղղվել են նախարարության պահպանմանը, պետական քաղաքականության մշակման ծրագրերի համակարգմանն ու մոնիտորինգի իրականացմանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի թվայնացմանը եւ շուկայի զարգացման ծրագրին:

Առանձնացնելով մասնագետների պատրաստում ու բուհ-մասնավոր հատված համագործակցություն միջոցառումը` նախարարը նշել է, որ դրա իրականացման արդյունքում ապահովվել է մասնագետների ուսուցում, կազմակերպվել են առցանց բիզնես եւ այլ դասընթացներ մի շարք ուղղություններով` ինժեներություն, կիբեռանվտանգություն, արհեստական բանականություն, տեխնոլոգիական ձեռներեցություն եւ այլն: Դասընթացներին մասնակցելու դիմում է ներկայացրել 1779 դիմորդ:

Ռոբերտ Խաչատրյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է թվայնացման ռազմավարության իրականացման գործընթացով:

Նախարարը նշել է, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է եւ ընդգծել, որ ի սկզբանե ամբողջությամբ նախարարությունն է եղել թվայնացման գործընթացի իրականացման մասով պատասխանատուն, բայց այժմ ստեղծվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ եւ դրա շրջանակում` գործակալություն, որը զբաղվելու է ռազմավարության կամ թվայնացման գործընթացի իրագործմամբ:

Զեկուցողի խոսքով ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի օրենսդրական եւ իրավական կարգավորումներ իրականացվեն եւ գործակալությունը սկսեր աշխատանքները. «Կարող ենք արձանագրել, որ որոշ առաջընթաց ունենք: Կա ձեւավորված խորհուրդ, կազմ եւ բավականին հաճախ հանդիպումներ են կայանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ»:

Նշվել է, որ ունենալով սահմանափակ բյուջե` նախարարությունը ներգրավվել է փորձագետների եւ նրանց օգնությամբ արդեն իրականացվել են որոշ աշխատանքներ: «Մենք մշակել ենք թվայնացման հետ կապված  14 ստանդարտ, որոնք արդեն ներդրվել են, կիրառվում են: Մեր մյուս գործընկերները թվայնացման գործընթացը կազմակերպելիս կարող են օգտվել այդ ստանդարտներից»,- տեղեկացրել է նախարարը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող 3 ծրագրերի մասով տարեկան կատարողականը կազմել է 8,6 մլրդ դրամ (86,3 տոկոս): Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նշենք, որ մայիսի 30-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am